«Նոր Հայաստան» փրկության ճակատի Վանաձորում կազմակերպած հանրահավաքին «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Քաղաքացիների իրավունքն է անհնազանդության ճանապարհով հեռացնել այդ ապօրինի քաղաքական ուժը իշխանությունից: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն նույնպես այն կարևոր քաղաքական իրադրությունն է, որը հիմք է տալիս մեզ բոլորիս համախմբվելու և դիմադրություն ցույց տալու այս ռեժիմին: Ես վստահ եմ, որ համախմբման դեպքում այս ռեժիմը կստորագրի իր հրաժարականը: Եթե ռեժիմը ջղաձգվի, ապա դեկտեմբերի 7-ը կդառնա համազգային ընդվզման օր»: