Մադրիդի «Ռեալ»-ը բանակցություններ է վարում կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին գրում է կատալոնական «Ara» թերթը:
Չնայած այն հանգամանքին, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի ղեկավարության հետ անցկացրած արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թիմի ղեկավարությունն ամբողջությամբ վստահում է իսպանացի Ռաֆայել Բենիտեսին, ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբը ցանկանում է թիմի ղեկին տեսնել Գվարդիոլային հաջորդ մրցաշրջանում:
«Ռեալ»-ը կապ է հաստատել Գվարդիոլայի հետ ու խոսել այս մասին: Այս տեղափոխությունն ավելի հավանական է դառնում, քանի որ Գվարդիոլայի ու «Բավարիա»-ի միջև կնքված պայմանագրի ժամկետն ամռանը լրանում է: