Պեկինի բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից աղտոտված օդի պատճառով: Շաբաթ օրը քաղաքի օդի մակերեսում վտանգավոր նյութերի չափը կազմել է 296 միկրոգրամ մեկ ք/մ-ի համար, իսկ որոշ տեղերում նույնիսկ հասել է 365-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անվտանգ է համարում մինչև 25 միկրոգրամը՝ հայտնում է bbc.com-ը:
Աղտոտված օդը ծածկել է քաղաքի փողոցները դեռ ուրբաթ օրը, բայց շաբաթ օրը միկրոմասերի քանակը առաջին անգամ հասել է այդչափ բարձր աստիճանի: Չինաստանի Շրջակա միջավայրի պահպանման նախարարությունը կանխատեսում է, որ շուտով աղտոտումը կտարածվի ինչպես ամբողջ Պեկինի շրջանի, այնպես էլ նրա հարևանությամբ գտնվող մի քանիսի վրա: