ՊՍԺ-ի կիսապաշտպան Էզեկել Լավեսին հայտարարել է, որ ցանկանում է Իտալիա վերադառնալ:
«Կարոտում եմ Իտալիան և իտալական ֆուտբոլը: Ես արգենտինացի եմ և կարողանում դիմադրել ճնշումներին:
Ինձ ավելի շատ դուր է գալիս ինտենսիվ ֆուտբոլը: Իտալական ֆուտբոլը եռանդուն է, ինչն ավելի շատ է մոտիվացնում խաղացողներին:
Փարիզում ամեն ինչ այլ կերպ է: Այստեղ լավ չէ, կամ վատ չէ: Պարզապես, ֆրանսիական ֆուտբոլն այլ կարգի է»,- «Football Italia»-ն մեջբերում է Լավեսիի խոսքը: