Ֆրանսիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: Այդ մասին հայտնում է France Football-ը:
Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբի կարծիքով՝ Բենզեմայի և ազգային ընտրանու մյուս անդամ Մատյե Վալբուենայի հետ կապված շանտաժի պատմությունը բացակասական կանդրադառնա թիմի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բենզեման ձերբակալվել էր Վալբուենային շանտաժի ենթարկելու մեղադրանքով: Սակայն հետագայում ազատ էր արձակվել ոչ բավարար ապացույցների պատճառով: Բենզեման և մի քանի այլ ֆուտբոլիստներ Վալբուենային շանտաժի են ենթարկել ինտիմ բնույթի տեսանյութով: