Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններին հասցվել է բարդ վերականգնվող վնաս։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքերով՝ Թուրքիան, խոցելով Սու-24 ինքնաթիռը, աննախադեպ մարտահրավեր է նետել Ռուսաստանին, և Ռուսաստանի արձագանքը համապատասխանում է այդ սպառնալիքին։ Պեսկովի խոսքերով՝ ներկայումս բարդ է Թուրքիայի ղեկավարության գործողությունների կանխատեսելիության աստիճանը որոշելը։