Apple ընկերությունը համառորեն պնդում էր սմարթֆոնի իր պատկերացրած էկրանի մասին: Արդյունքում նահանջեց և ընդունեց փաստը, որ մեծ էկրանը ավելի հարմար է օգտատերերի համար: Այդպես 4 դյույմանոց iPhone-ները մնացին անցյալում, նրանց փոխարինեցին մեծ չափերի հեռախոսները՝ գրում է internetua.com-ը:
Ապագայում ևս սովորական դարձած էկրաններին կարող են փոխարինել AMOLED էկրանները, սակայն ընկերության վերլուծաբանների կարծիքով՝ ամենաքիչը սմարթֆոնների երկու սերունդ հետո կլինի այդ փոփոխությունը:
Այնուամենայնիվ Samsung Display-ի գործադիր տնօրենի հայտարարության համաձայն՝ հարավկորեական ընկերությունը վերականգնել է Apple-ի հետ բանակցությունները ապագայում iPhone-ների համար OLED տեսակի էկրաններ մատակարարելու հարցով: Սպասվում է, որ այն կիրականանա 2018թ.: