«Լիվերպուլ»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Այդ մասին հայտնում է Football Espana-ն:
«Արքայական ակումբ»-ը հետաքրքրված է ձախ պաշտպանի ծառայություններով, քանի որ Մարսելոն, ով վնասվածք էր ստացել «Բարսելոնա»-ի դեմ խաղում, ուժեղ ցավեր ունի աճուկի շրջանում և, հավանաբար, շուտ չի վերադառնա խաղադաշտ:
Նշվում է, որ «Ռեալ»-ը պատրաստ է 12-15 մլն եվրո վճարել Մորենոյի տրանսֆերի դիմաց: