Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Հայաստանի բնակչության 2-3 տոկոսը խրոնիկ հեպատիտ B և մոտ 4 տոկոսը հեպատիտ C վիրուսակիր է

Հայաստանի Հանրապետությունը հեպատիտ B-ի և C-ի առումով համարվում է միջին տարածվածության գոտի։ Հայաստանի բնակչության 2-3 տոկոսն ունի խրոնիկ հեպատիտ B վիրուսակրություն և մոտ 4 տոկոսը՝ խրոնիկ հեպատիտ C վիրուսակրություն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտման եվրոպական նախաձեռնության շրջանակներում անցկացրել է «Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» խորագրով ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Նարինե Մեժլումյանը տեղեկացնում է, որ Եվրոպայում արդեն մի քանի տարի հայտարարվում է ՄԻԱՎ-ի հետազոտման շաբաթ, որի նպատակն է՝ մարդկանց հասցնել այն ուղերձը, որ պետք է հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ, իմանալ կարգավիճակը, հնարավորինս կանխարգելել այն կամ, եթե վարակակիր ես, բուժում ստանալ և կյանքը երկարացնել։ Այս տարի եվրոպական նախաձեռնությունն իր տեղեկատվական արշավում ավելացրել են նաև հեպատիտները, քանի որ վարակված լինելու, սակայն այդ մասին չիմանալու վտանգ կ ա նաև հեպատիտների, հատկապես C-ի և B-ի դեպքում։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք, ըստ Նարինե Մեժլումյանի, եթե վաղ հայտնաբերվեն, կարող են բուժվել։ Հեպատիտ C-ն այսօր արդեն 90 տոկոս և ավելի դեպքերում հնարավոր է լիարժեքորեն բուժել, իսկ հեպատիտ B-ն, եթե խրոնիկ ձև ունի, չի բուժվում վերջնականորեն, սակայն համապատասխան բուժման միջոցով երկարացվում է կյանքը, և մարդը կարող է տասնյակ տարիներ ապրել՝ ավելի փոքր դարձնելով լյարդի ցերոզի և քաղցկեղի առաջացման ռիսկը։

Աշխարհում տարեկան 1,4 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցերոզից ու քաղցկեղից։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շուրջ 240 միլիոն մարդ խրոնիկ վարակված է հեպատիտ B վիրուսով, 130-150 միլիոնը՝ հեպատիտ C-ով։ Տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 միլիոն նոր դեպք։

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ին, ապա 2013-ին աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է մոտ 35 միլիոն, մահացել է մոտ 1,5 միլիոն ՁԻԱՀ-ով հիվանդ։ Հայաստանում իրավիճակը 1988թ. ի վեր, երբ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի առաջին դեպքը, մինչև 2015թ. հոկտեմբերի 31-ը 2194 ՄԻԱՎ դեպք է հայտնաբերված, որից 334-ը՝ 2015-ին։ 1988թ. առ այսօր 493 մահվան դեպք է ՀՀ-ում արձանագրվել, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։ Այս թվերը ստիպում են մտածել այն մասին, որ բնակչությանը պետք է իրազեկել, որպեսզի մարդիկ ժամանակին հետազոտվեն, իմանան հիվանդությունների կանխարգելման միջոցները, վարեն առողջ ապրելակերպ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» ծրագրի շրջանակներում ՀԵՀ մարզային կենտրոնները նոյեմբերի 20-27-ը համապատասխան իրազեկման միջոցառումներ են անցկացրել բոլոր մարզերում, տեղերի կրթական հաստատություններում։ Հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքում։ Նարինե Մեժլումյանն ընդգծում է, որ Երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին է եվրոպական նախաձե ռնության շրջանակներում իրականացնում նման ծրագիր, ու նկատելի է, որ ՄԻԱՎ-ի մասին բնակչությունն ավելի շատ է տեղյակ, քան հեպատիտների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում