Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նավթ և փողեր Սիրիայի օգնությամբ. Թուրքիայի կեղտոտ խաղը

Այն, որ Թուրքիան Սիրիայում կեղտոտ խաղ է տանում՝ հայտնի է՝ իր հոդվածում գրում է Ռիկարդո Պելիչետին: Ի դեպ, այնտեղ ձևավորվել է ոչ վատ խումբ` քանի-քանի մասնակիցներ և քանի տարբեր հետաքրքրություններ են բախվել Մեձավոր Արևելքի արյունոտ բեմում:

Բայց իրականում ո՞րն է Էրդողանի իսլամական կուսակցության կողմից ղեկավարվող երկրի դերը Սիրիայում: Անկարան ունի մեկ գլխավոր նպատակ` դառնալ տարածաշրջանային գլխավոր և սուննիական իսլամը ղեկավարող կայսրություն: 20 տարի տևած բացարձակ իշխանության ընթացքում Էրդողանին հաջողվել է երկիրը իսլամացնել և սկսել ընդլայնողական քաղաքականություն: Գաղտնիք չէ, որ նա Սիրիայի հյուսիսը` Հալեպի և Լաթաքիայի միջև ընկած տարածքը, ցանկանում է դարձնել Թուրքիայի 82-րդ շրջանը: Եվ ինչքան աճում է հակամարտությունը, այնքան նրա համար ավելի շատ հնարավորություններ են առաջանում:

Էրդողանը պնդում է ռազմական միջամտությունը, որը հնարավորություն կտար չեզոքացնել շիական առանցքը` Իրանին, Սիրիային և «Հըզբոլլահին»: «Հնարավոր է՝ դա Թուրքիայի և Իրանի միջև հակամարտության սկիզբն է,- նշել է քաղաքագետ Էդվարդ Լութվաքը, մեկնաբանելով ռուսական ինքնաթեռի միջադեպը: – Թեհրանը հանդիսանում է Ասադի ռազմավարության մշակողը: Իրանի համար Սիրիայի նախագահը մեծ նշանակություն ունի՝ այնպես, ինչպես «Հըզբոլլահը»: Դա շիական առանցքն է: Ռուսները գալիս են Սիրիա Ասադին աջակցելու համար, իսկ թուրքերը խոցում են ռուսական ինքնաթիռը: Այդ բոլորը բերում է Թուրքիայի և Իրանի միջև պատերազմի»:

Իսկ ինչպե՞ս է առաջացել այդ իրադրությունը: Արդեն 4 տարի է Թուրքիան փորձում է Ասադին տապալել, ինչի համար ֆինանսավորել է ահաբեկիչներին և պարտիզանական պատերազմը Դամասկոսի ռեժիմի դեմ: Նա իր օդանավակայանները լցրել է օտարերկրացի զինվորականներով Սիրիա ուղարկելու համար, և ԴԱԻՇ-ին ռմբակոծելու փոխարեն գնդակոծել է քրդերին` ԴԱԻՇ-ի թշնամիներին: Եվ դա դեռ բոլորը չէ: Թուրքիան խալիֆաթից մաքսանենգային նավթ է գնել 15-20 դոլարով 1 բարելի դիմաց, ապա վաճառել կրկնակի գնով: Սակայն շիական առանցքի և հատկապես ռուսական ներխուժման շնորհիվ, որոնք Էրդողանի կայսերական երազանքները խորտակեցին, Ասադը դեռևս գտնվում է իշխանությունում:

Թուրքիայի նախագահը չի թաքցերել ռուսական ինքնաթիռի կործանման մոտիվները. մենք այդպես ենք վարվել սեփական անվտանգության և Սիրիայում «մեր եղբայրների իրավունքների» համար՝ ասել է նա: Իսկ ինչ եղբայրների մասին է նա խոսում: Իհարկե՝ թուրքմենների, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների, որոնք աջակցություն են ստանում Անկարայից, և որոնցից շատերը երդվել են ԴԱԻՇ-ին:

Հոկտեմբեր վերջին տեղի ունեցած Վիեննայի համաժողովում Ռուսաստանը խնդրել է սուննիական առանցքին` Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Քաթարին, կազմելու չափավոր ընդդիմադիրների ցուցակը, որպեսզի Ասադից հետո նրանց բերեն բանակցությունների սեղանի մոտ: Բնականաբար, Էրդողանը և նրա խումբը չեն մտել ահաբեկիչների ցուցակ, որոնց թույլատրված չէ մասնակցել բանակցություններին:

Սակայն Պուտինը մտադիր չէ թույլ տալ Սիրիայի բաժանումը, որի վրա նա կարող է հույս դնել Միջերկրական ծովում իր ռազմաբազաները տեղադրելու պլաններում: Թվում է, թե այժմ Թուրքիան պատերազմի առիթ է փնտրում` այնտեղ ներքաշելով ՆԱՏՕ-ին:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահը Անկարային մեղադրել է այն բանում, որ նա ձգտում է դաշինքի ներխուժմանը` հենվելով փոխօգնության հոդվածի վրա: «Թուրքիան ուզում է ՆԱՏՕ-ին ներքաշել այդ իրադրության մեջ, քանի որ նրա իսկական նպատակը հանդիսանում է Ասադի տապալումը: ԴԱԻՇ-ի գործողությունները և քրդերի վիճակը նրա համար երկրորդական հարցեր են: Անհրաժեշտ է հիշել, որ դաշնակիցը, որ իրեն այդպես է պահում, արժանի չէ դաշինքի կողմից պաշտպանության»,- դեռևս մեկ տարի առաջ ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ, գերմանացի գեներալ Հերալդ Կույատը:

Այդ խոսքերը մի քանի օր առաջ հաստատել է Լութվաքը: «Վերջին երեք տարիների ընթացքում Թուրքիան դավաճանել է ՆԱՏՕ-ին, երբ հրաժարվել է համագործակցել և ԴԱԻՇ-ին թույլ է տվել ուժ հավաքելու` նրանից նավթ գնելով: Անկարան ԴԱԻՇ-ին դարձրել է հզոր, և քանի դեռ ամերիկացիները զինում են քրդերին, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ, թուրքերը ռմբակոծում են նրանց: ՆԱՏՕ-ի համար Թուրքիայի հետ միությունը ավելի վատ է, քան նրա հետ թշնամությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում