Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց հատուկ անհրաժեշտության զերծ մնալ Ռուսաստան այցելելուց մինչև ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ նոյեմբերի 24-ից Ռուսաստան մեկնող կամ այնտեղ ապրող Թուրքիայի քաղաքացիները բախվել են մի շարք խնդիրների՝ կապված Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում ստեղծված իրավիճակի հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել հրատապ պատճառների բացակայության դեպքում հրաժարվել Ռուսաստան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը։