«Խնդիրը «Այո»-ի և «Ոչ»-ի մեջ չէ, խնդիրը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մեջ չէ, մենք իրենց դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք Հայաստանի համար:
Եթե իրենք մի փոքր ազնվություն ունենային, անընդհատ մեզ սուտ տեղեկություններ չտային, անընդհատ գեղեցիկ խոսքերի ներքո շատ տգեղ արարքներ չանեին, կասեինք, ոչինչ, եկեք օգնենք, մնացածը իրար հետ անենք»,- Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքին իր ելույթում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հավելեց. «Հայաստանում չեն կարողանում հայերը զարգանան, որովհետև ամեն ինչ արվում է, որ հանկարծակի զարգացում տեղի չունենա, մարդը չարարի, չստեղծագործի, որևէ զարգացում չապահովի երկրի համար, սա է խնդիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում: