Մադրիդի «Ռեալ»-ը միացել է «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարին: «Արքայական ակումբ»-ը մտադիր է հզորացնել թիմի կենտրոնական կիսապաշտպանության գիծը:
Բոսնիացի ֆուտբոլիստն Ա Սերիայի ամենահզոր խաղացողներից է համարվում, իսկ վերջին ժամանակաշրջանում նա գերազանց իրացնում է ստանդարտ դիրքերը:
Հիշեցնենք, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիա»-ն: