Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ 2015 թվականի երեք եռամսյակների արդյունքներով Թուրքիայից օտար կապիտալի արտահոսքը հասել է 74.6 միլիարդ դոլարի։ Այդ մասին վկայել են Կենտրոնական բանկի տվյալները։ Դրանով իսկ 2014 թվականի վերջի դրությամբ ուղիղ ներդրումների ծավալը 177.7 միլիարդ դոլարից այս տարվա երրորդ եռամսյակին նվազել է մինչև 143.3 միլիարդ դոլարի։
Վերջին երկու տարում ազգային եկամտի ծավալը 822 միլիարդ դոլարից նահանջել է մինչև 705 միլիարդ դոլարի սահմանը։ Այդ ընթացքում գործազուրկների թիվն աճել է 3.058.000-ով։ Թուրքիայի արտաքին պարտքի ծավալը հասել է 405 միլիարդ դոլարի։ Առաջիկա մեկ տարում Թուրքիան պետք է վճարի 170 միլիարդ դոլարի պարտք, և հետևաբար պետք է կարողանա հայթայթել այդքան գումար։