Սամբոյի Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Բորիսովը հայտարարել է, որ սամբոյի իրենց թիմը չի մասնակցելու Ստամբուլում կայանալիք 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը:
Բորիսովը տեղեկացրել է, որ իրենք որոշում են կայացրել չմասնակցել 2015 թվականի դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում կայանալիք մրցումներին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման պատճառով:
Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սամբոյին միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: