Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը որոշել է, որ ժամանակն է իր 4-ամյա դստերը՝ Ալլա-Վիկտորյային աստիճանաբար վարժեցնելու բեմին: Իր Instagram-ում երգիչը տեսանյութ է տեղադրել, որտեղ նա դստեր հետ կուլիսներում է:
«Ալլա-Վիկտորյայի առաջին պտույտը… Քեզ դո՞ւր եկավ, ասա»,- հարցնում է երգիչը դստերը:
Սակայն նորաձև հագնված փոքրիկը ամաչում է տեսախցիկի առջև և սեղմվում հորը:
«Ահա այսպես, սովորում ենք բեմին»,- մեկնաբանում է երգիչը;
Որոշ օգտատերեր ենթադրել են, որ աստղային հայրիկը ուզում է դստերը երգչուհի մեծացնել: