Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Ինդեքսների «արջի ծառայությունը»

Էկոնոմիկայի և խաղաղության լոնդոնյան ինստիտուտը Փարիզի ահաբեկչությունից հետո հրապարակեց անվտանգության ինդեքսը, որում Հայաստանը դասվում էր ամենաանվտանգ երկրների շարքում: Բարեբախտաբար, դեռևս կան համաշխարհային ինդեքսներ, որտեղ Հայաստանը դրական իմաստով զբաղեցնում է բարձր հորիզոնականներ, ստանում բարձր գնահատականներ: Մյուս կողմից՝ իրականությունն այդ առումով միշտ էլ հարաբերական է, իսկ անվտանգության դեպքում հատկապես, քանի որ անվտանգությունը խորքային հասկացություն է, բազմաշերտ և բազամազան, թեկուզ հենց միևնույն բաղադրիչի առումով:

Շատ գոհացուցիչ է, որ Հայաստանն անվտանգ երկիր է, և այս տեսանկյունից Հայաստանի հասարակության զգացումն էլ ինդիկատոր է: Ինչ խնդիրներ էլ մեր հասարակությունը ունի, ինչ մտահոգություններ, սպառնալիքներ էլ որ կան, աներկբա է, որ, օրինակ, Հայաստանի քաղաքացին չի սպասում, որ այս կամ այն մարդաշատ վայրում կարող է ահաբեկչություն լինել, կամ փողոցներում կարող են լինել ավազակային հարձակումներ, կողոպուտներ և այլն: Մյուս կողմից՝ ահաբեկչությունների մասով, բարեբախտաբար, ոչ, բայց օրինակ՝ կողոպուտի, ավազակային հարձակման, թալանի մասին որքա՞ն տեղեկություններ են հայտնվում մեր լրահոսում, ի՞նչ ցնցող պատմություններ են հայտնվում անգամ ոստիկանական ամփոփագրերում, թե ինչպես է այս կամ այն երիտասարդը կամ խումբը մի քիչ փողի համար դաժանորեն վարվել տարեց մարդկանց, երեխաների հետ և այլն: Իսկ քանի՞ ինքնասպանության մասին ենք մենք տեղեկություններ լսում շաբաթական կամ ամսական կտրվածքով:

Անվտանգության ինդեքսի հետ որքանո՞վ է ներդաշնակ այն, որ անցնող տարին արձանագրում է ինքնասպանությունների վիճակագրական աճ: Ավելին՝ այստեղ արդեն խնդիրը շատ ավելի բազմակողմ է, և ահա թե ինչու: Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի Գուսանագյուղի բնակիչը, որը Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող էր: Նա ինքնասպանություն է գործել ֆինանսական խնդիրների, պարտքերի պատճառով: Երկու ամիս առաջ ինքնասպանության փորձ արեց կառավարության անվտանգության աշխատակիցը, և, բարեբախտաբար, նրա կյանքը հաջողվեց փրկել, թեև գտնվում է բուժման գործընթացում: Նա ևս, ըստ տեղեկությունների, ինքնասպանության էր դիմել ֆինանսական խնդիրների պատճառով:

Գյումրիում սարսափելի ոճրագործությունից հետո՝ հունվարի 12-ին, երբ ՌԴ ռազմակայանի զինծառայողը գնդակահարել էր մի ամբողջ ընտանիք, տեղեկություն եղավ ռազմակայանի մեկ այլ, այս անգամ հայ զինծառայողի ինքնասպանության մասին, կրկին սոցիալական պատճառով: Հայ-ադրբեջանական սահմանային լարման փուլերից մեկում զոհվեց պայմանագրային հայ զինծառայող, որի մահը «առիթ» դարձավ, որպեսզի հասարակությունը տեղեկանա, թե սոցիալական ինչ ծանր պայմաններում է ապրում հայրենիքի պաշտպանի ընտանիքը: Այս օրինակներին կարելի է ավելացնել թերևս տասնյակ այլ օրինակներ:

Սրանք արձանագրվել են ամբողջ տարվա ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր առիթներով: Բայց կա երկու բան, որ ընդհանրացնում է դրանք՝ մարդկային ողբերգությունը, որը անդառնալի է, սարսափելի, և այն, որ այդ օրինակները այս կամ այն կերպ առնչվում են պետության անվտանգության գործառույթներ իրականացնող կառույցների և դրանց աշխատակիցների կամ ծառայողների: Այս դեպքերը, այդ օրինակները վկայում են, թե ինչ անպաշտպան և սոցիալական ու հոգեկան վիճակում են գտնվում այդ կառույցների աշխատակիցները, ծառայողները, մարդիկ, ում անմիջական պարտականությունների մեջ է մտնում պետության, հասարակության անվտանգությունը: Այդ մթնոլորտը արդեն իսկ սպառնալիք է պետության համար:

Երբ սոցիալական խնդիրների պատճառով ինքնասպան է լինում սահմանապահը կամ կառավարության անվտանգության աշխատակիցն է այդպիսի փորձ անում, երբ աղքատության և ընչազրկության մեջ է գտնվում պետության սահմանը պահող, կյանքը պետության անվտանգության համար զոհելու պատրաստ զինծառայողի ընտանիքը, երեխաները, դրանից ավելի մեծ սպառնալիք պետությանը երևի թե դժվար է պատկերացնել:

Ասել է թե՝ անվտանգության աստիճանը չի չափվում լոկ այն տեսանելի կամ շոշափելի անմիջական սպառնալքներով, որ ուղղված են շարքային քաղաքացիներին: Եթե, օրինակ, պարտքերի պատճառով ինքնասպան է լինում սահմանապահը, և ոչ թե ինչ-որ մեկը օգտվում է սահմանապահի այդ խնդիրներից ու նրան մղում որևէ վտանգավոր քայլի, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակն անվտանգ է և անվտանգությունն ապահովված է:

Գայթակղիչ է անվտանգության ինդեքսները, ինչպես, օրինակ, նույն կերպ նաև «Դուինգ Բիզնես» ինդեքսները դարձնել իշխանության քարոզչության պաստառ և պարզել ու բարձր բղավել, թե տեսեք միջազգային ինչ գնահատականի ենք արժանացել: Գայթակղիչ է իհարկե, բայց և շատ վտանգավոր: Հատկապես անվտանգության ինդեքսների դեպքում: Թեև ամեն ինչ, իհարկե, շղթայական է, քանի որ վերջին հաշվով իրական զարգացող տնտեսության բացակայությունն էլ հանգեցնում է հասարակական այն սոցիալական և հոգեբանական վիճակին, երբ տեղի է ունենում անվտանգության ներքին սպառնալիքի խմորում, որը հղի է հրաբխի ժայթքումով: Հետևաբար՝ ինդեքսները ճոճելու գայթակղությանը տրվելու փոխարեն, անվտանգության հրամայականը պահանջում է խորամուխ լինել դրանց հետևում մնացող խնդիրներին, այլապես ինդեքսները կարող են «արջի ծառայություն» մատուցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում