Մյունխենի «Բավարիա»-ն հայտարարել է 2014/15 թվականների մրցաշրջանում ռեկորդային ցուցանիշներ գրանցելու մասին:
Ակումբի գործարքային եկամուտը գերազանցել է 100 մլն եվրոն: Մյունխենցիների շրջանառությունը 523 մլն եվրո է կազմել: Հաշվետու նախորդ մրցաշրջանի համեմատ շրջանառությունը նվազել է 5 մլն եվրոյով, սակայն զուտ շահույթը աճել է 12.6 մլն-ով:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բավարիա»-ն Գերմանիայի չեմպիոն է դարձել: