ԴԱԻՇ-ի դեմ պետք է պայքարեն ոչ թե ցանցահենները, այլ պետական մարմինները: Այսպիսի կարծիք է հայտնել «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին Spiegel պարբերականին տված հարցազրույցում: Այսպես նա մեկնաբանել է Anonymous ցանցահենների խմբի հայտարարությունը համացանցում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու մտադրության մասին:
«Առայժմ սոցցանցերում ես տեսնում եմ նախևառաջ ԴԱԻՇ-ի վեբ-կայքեր և բազմաթիվ էջեր, որոնց միջոցով նա պրոպագանդայով է զբաղվում»,- նշել է մասնագետը: «Իրավիճակը վերահսկողության տակ պետք է վերցնեն պետական մարմինները և հենց սոցցանցերը, դրա համար Anonymous պետք չէ»,- նշել է Կասպերսկին:
Փարիզում ահաբեկչություններից հետո Anonymous ցանցահենների միջազգային խումբը հայտարարել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մեկնարկի մասին: