«Եթե թողնենք ստեղծված իրավիճակը շարունակվի, կունենանք մի փոքր հողակտոր, կուսակցապետություն, վախկոտների հավաքածու, որը վախեցնում և ահաբեկում է սեփական ժողովրդին: Երկրի տերը և հնազանդը միաժամանակ շարքային քաղաքացին է, մեր ազգը: Այո՛, անհնազանդություն՝ դասական իմաստով, բայց մենք հնազանդ ենք մեր ազգային շահին, մեր պետական ազգային դրոշին, մենք հնազանդ ենք քաղաքացու իրավունքին»,- Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքին իր ելույթում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: