«Բոլորս պիտի գիտակցենք, որ այս անելանելի վիճակից դուրս գալու լուծումը չի լինելու համակարգային տրամաբանության մեջ: Ընդդիմությունը հարգել է այդ տրամաբանությունը, բայց բոլորս գիտենք՝ ինչպիսի համակարգ է կանգնած մեր դեմ, բռնատիրություն է կանգնած մեր դեմ, բռնատիրությանը միայն ու միայն ժողովրդական ճնշմամբ և ժողովրդական ընդվզմամբ է հնարավոր հեռացնել, ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում: Իմ խնդրանք ու իմ հորդորն է մեկ անգամ այս նոր ձևավորված փրկության ճակատին լսել և ընդվզումը ոչ թե, ինչպես միշտ, ընտրությունների հաջորդ օրն սկսել, այլ դեկտեմբերի 1-ից. լուծումը սրա մեջ է լինեու: Ժողովո՛ւրդ, այս առիթը մենք բաց չենք թողնելու»,- Գյումրիում այսօր կազմակերպված հանրահավաքին իր ելույթում նշեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: