Ինգուշեթիայի պատմաբանները հնարավորություն կստանան ուսումնասիրել Վրաստանի արխիվներում պահվող ինգուշ ժողովրդի պատմության վերաբերյալ փաստաթղթերը, հայտնումէ RIA Novosti-ն: Այդ մասին հայտարարել է Ինգուշեթիայի ղեկավարի մամլո ծառայությունը:
«Վրաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Գեորգի Կվեսիտաձեն Ինգուշեթիայի ղեկավար Յունուս Բեկ Եվկուրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը կբացի արխիվները Ինգուշեթիայի պատմաբանների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանի հարուստ թանգարանային արխիվներում շատ փաստագրական տեղեկություններ են պահպանվում ինգուշ ժողովրդին վերաբերող պատմական իրադարձությունների մասին: