Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գևորգ Ղազարյանը չի մասնակցել «Մարիտիմու»-ի հերթական խաղին:
Պորտուգալիայի ազգային առաջնության 11-րդ տուրում «Մարիտիմու»-ն մրցում էր «Նասյոնալ»-ի հետ, սակայն պարտվեց 1-3 հաշվով: Գևորգ Ղազարյանի չի մասնակցել հանդիպմանը:
«Մարիտիմու»-ն այժմ մրցաշարային աղյուսակում կիսում է 6-10-րդ տեղերը: