Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի թեկնածու Զավեն Բադոյանը լիահույս է «Բանանց» տեղափոխվելու և այս կերպ ազգային թիմի գլխավոր մարզչի ուշադրությունը գրավելու հարցում:
«Ինձ շատ հետաքրքրեց այն փոփոխությունների փաստը, որոնք կատարվում են «Բանանց»-ում: Խոսքը գնում է ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ղեկավարության մասին և հենց դա նպաստեց, որ ես որոշում կայացրեցի տեղափոխվել «Բանանց»:
Անհատական հաջողությունների մասին այս պահին չեմ մտածում և գլխավոր նպատակն է որքան հնարավոր է «Բանանց»-ին օգտակար լինելը: Կարծում եմ, որ եթե հաջող հանդես գամ, դա չի վրիպի նաև հավաքականի մարզիչների աչքից»,- «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: