Վրաստանի իշխանություններն անհանգստությամբ են վերաբերվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության հնարավոր զարգացմանը: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Եթե Ռուսաստանն ու Թուրքիան չպայմանավորվեն, բոլորը կարող են տուժել: Դա կարող է լուրջ ապակայունացում առաջացնել տարածաշրջանում»,- ասել է նա:
Աբաշիձեի խոսքով՝ Վրաստանն արդեն հասցրել է իր վրա զգալ ռուս-թուրքական հակամարտության «ոչ մեծ տարրեր»: