Ամերիկացի գիտնականները պարզել են, որ պարբերաբար քնի պակասը հանգեցնում է լրացուցիչ կալորիաների օգտագործման, որն իր հերթին ուղիղ ճանապարհ է հանդիսանում ճարպակալման զարգացման համար, հայտնում է toneto.net-ը:
Հետազոտողների կատարած փորձի ընթացքում սովորականից 1,5 ժամ քիչ քնած մասնակիցները ստիպված են եղել օգտագործել 600 Կկալ ավել:
Այսպիսով քունը կարևոր դեր է խաղում մարդու նյութափոխանակությունում: Նրանց, ովքեր ցանկանում են բարեկազմ մնալ, խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ոչ միայն ֆիզիկական ակտիվությանը և ճիշտ սննդակարգին, այլ նաև 8-ժամյա առողջարար քնին: