«Սևազգեստ մարդիկ» ֆիլմի ֆրանշիզը շատ ռիմեյքներ է ունեցել, հեղինակները երկայացրել են ֆիլմի չորրորդ մասը: Նոր ֆիլմում առանձնահատուկ կլինի այն, որ գլխավոր դերակատարը կին կլինի: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Սևազգեստ մարդիկ 4»-ի պրոդյուսերը՝ Լորի Մաքդոնալդը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նոր ֆիլմում հիմնական դերերից մեկն իսկապես կին կմարմնավորի: Ով կկատարի գլխավոր դերը՝ առայժմ հայտնի չէ. ֆիլմի աշխատանքը դեռ ամենավաղ փուլում է: Շշուկներ են շրջանառվում, որ նոր «Սևազգեստ մարդիկ»-ում չի լինի Ուիլ Սմիթը, որը մարմնավորել է գլխավոր դերը շարքի 3 օրիգինալ ֆիլմերում: