Ռուսական խփված Սու-24 ինքնաթիռի հետ կապված Անկարայի գործողությունները ծրագրված և պայմանավորված են եղել տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կապերով: Այս մասին ասել է Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Էրդողանն արմատական-ծայրահեղականներին աջակցում է արդեն 5 տարի, իսկ երբ առաջացավ ԴԱԻՇ-ը, նա աջակցեց նաև այդ խմբավորմանը՝ նրան թույլատրելով նավթ վաճառել Թուրքիային՝ փոխադրելով սահմանամերձ լեռնազանգվածով, հայտարարել է Լահուդը՝ նշելով, որ այդ տեղեկությունը հայտնի է ամբողջ աշխարհին:
Լիբանանի նախկին նախագահի խոսքով՝ գաղտնիք չէ նաև փաստը, որ Էրդողանը պնդում է Թուրքիայի և Սիրիայի միջև բուֆերային գոտու ստեղծման հարցը, որը նա կուզենար օգտագործել որպես հենակետ, որտեղից ծայրահեղականները կկարողանային գրոհել սիրիական լեգիտիմ կառավարությանը:
Լահուդի խոսքով՝ ռուսական ինքնաթիռի խփման դեպքը նախօրոք ծրագրված է եղել: «Ռուսական ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել նավթ փոխադրող տրանսպորտի ուղղությամբ, որն ընթացել է Թուրքիայի և Սիրիայի սահմանին լեռնազանգվածով, և տվյալ գործողությունները խախտել են Էրդողանի ծրագրերը: Այդ ժամանակ նա մտածել է, որ կարող է ինչ-որ բան ձեռնարկել, և արեց այդ խենթ արարքը»,- ասել է նա: