Ճապոնական Ձկնորսության դաշնային գործակալությունը միջազգային կետորսական հանձնաժողովին շաբաթ օրը տեղեկացրել է, որ 2015-2016թթ. որսի սեզոնին կշարունակի կետերի որսը Անտարկտիդայում, սակայն կնվազեցնի քվոտաները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նոր քվոտաներին համապատասխան՝ Balaenoptera acutorostrata տեսակի կետերի որսը կկրճատվի 2/3-ով՝ տարեկան 333: Ճապոնացի փորձագետների գնահատականներով՝ դա չպետք է սպառնա կետերի պոպուլյացիային:
ՄԱԿ-ի միջազգային դատարանը անցյալ տարվա մարտին որոշում է ընդունել, որ Ճապոնիայում պետք է դադարեցվի Մինկե կետերի որսը, որից հետո ճապոնացի ձկնորսները դադարեցրել են դրանց որսը: