Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը պատրաստ է պայքարել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար և ջանքեր չի խնայի՝ նրա հետ նոր պայմանագիր ստորագրելու համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Գվարդիոլան համաձայնել է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է ավելի մեծ գումար վճարել նրան, քան Ժոզե Մոուրինյոն վաստակում է «Չելսի»-ում: Պորտուգալացու տարեկան աշխատավարձը 18,7 մլն եվրո է կազմում:
«Բավարիա»-ն պատրաստ է տարեկան 24 մլն եվրո առաջարկել Գվարդիոլային, միայն թե նա երկարաձգի պայմանագրի ժակետը: Գերմանական գրանդի հետ իսպանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը: