Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեն Կարսոնը (հանրապետականների շրջանում իր ժողովրդականությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը) մեկնել է Հորդանան՝ այցելելու համար սիրիացի փախստականների ճամբարներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Կարսոնի շրջագայությունը կտևի երկու օր: Այդ ընթացքում նա խոստացել է լինել փախստականների մի քանի ճամբարներում:
Բացի այդ, Կարսոնի թիմում խոստանում են հաղորդագրություն հրապարակել այցի արդյունքներով: Տվյալ ճամփորդությունը չի ենթադրում մամուլի ներկայություն: