ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը անհանգստություն է հայտնել թուրքական ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակով, որոնք ճնշման են ենթարկվում կառավարության գործողությունները քննադատելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո հաղորդագրությունում:
«Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում ապահովել այնպիսի վիճակ, որում բոլոր անձինք ու կազմակերպությունները, այդ թվում՝ ԶԼՄ-ները, կկարողանան ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու քննադատությունը՝ համապատասխան ԶԼՄ-ների ազատության և կարծիքի ազատ արտահայտման Թուրքիայի սահմանադրական երաշխիքների»,- ասվում է Պետդեպի մամլո հաղորդագրությունում: