Հոլանդական խմբավորման անդամները կարողացել են Մեծ Բրիտանիայի տարածք մտցնել մոտ 2.4 մլրդ դոլար արժողությամբ հարյուրավոր կիլոգրամների թմրամիջոց։ Դա նրանց հաջողվել է անել շտպօգնության կեղծ մեքենայի օգնությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հանցագործները կիրառել են կեղծ համազգեստներ, ձեռնափայտով կեղծ հիվանդների, որպեսզի թմրանյութը հասցնեն Մեծ Բրիտանիայի տարբեր կետեր։ 2014 թվականի սկզբից մինչև 2015-ի հունիս նրանց հաջողվել է տեղափոխել թմրանյութի առնվազն 45 խմբաքանակ։
Բանդայի անդամներին սպառնում են ազատազրկման տևական ժամկետներ։ Թմրադիլերների նկատմամբ դատավճիռները սպասվում են հաջորդ շաբաթ: