Դերասանուհի Էնն Հեթեուեյը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, շուտով ծնողներ կդառնան: Այս մասին գրում է E!-ն՝ վկայակոչելով զույգի շրջապատում գտնվող աղբյուրին:
«Էննը գտնվում է հղիության երկրորդ ամսում և իրեն շատ լավ է զգում»,- ասել է աղբյուրը:
32-ամյա Էննի և նրա 34-ամյա ամուսնու համար այդ երեխան առաջինը կլինի: Զույգն ամուսնացել է 2012-ի սեպտեմբերին: