Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Վազիլ Գուդակը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը սպառնալիք է համարում ամբողջ Եվրամիության համար:
Նախարարի կարծիքով՝ նոր գազատարը կխաթարի ԵՄ էներգետիկ անվտանգության հիմքերը: Ըստ այդմ՝ Արևմուտքը կդադարի ռուսական գազ ստանալ Ուկրաինայի և Սլովակիայի միջոցով: Գուդակը կարծում է, որ արդյունքում Եվրոպան կախվածության մեջ կընկնի գազի միակ աղբյուրից:
Նախարարը նշել է, որ ստորջրյա գազատարի նոր ճյուղերի կառուցումը անիմաստ է, երբ Եվրոպան ունի Ուկրաինայով և Սլովակիայով անցնող գործող գազատար, բացի այդ՝ դա կհանգեցնի գազի գների աճի: