Իրաքի հյուսիսային Էլ-Ֆալուջա քաղաքում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ, ոչնչացվել է մեքենաներում տեղադրվող պայթուցիկ սարքերի պատրաստման գործարան: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են նաև առնվազն 6 գրոհայիններ։
Ավիահարվածները հասցրել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Անբար նահանգում՝ մայրաքաղաք Բաղդադից 50 կմ հեռավորության վրա։