ԱՄՆ Կոլորադո Սպրինգս քաղաքում 3 մարդ է զոհվել ոստիկանության ու անհայտ անձի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Վերջինս զինված ներխուժել էր ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Քաղաքապետ Ջոն Սուտերսը հայտնել է 1 ոստիկանի և 2 քաղաքացիական անձանց մահվան մասին։ Հաղորդվում է 11 վիրավորի մասին, որից 5-ը ոստիկաններ են։
Ոստիկանությունը ձերբակալել է հրաձիգին, ով հանձնվել է շենք ներխուժած ոստիկանների պահանջով։
Հարձակման շարժառիթները հայտնի չեն։ Ոստիկանությունն ուսումնասիրում է նրա մոտ հայտնաբերված իրերը։