Tuesday, 16 04 2024
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին

Ահաբեկչություն, որի դեմ ԱԱԾ-ն անզոր է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»,- սա մեջբերում է ոչ թե՝ ընդդիմադիր որևէ քաղաքական գործչի խոսքից, այլ՝ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի՝ այս տարվա ամռանն արած հայտարարությունից: Նա այդ մասին խոսել էր՝ անդրադառնալով «Նաիրիտի» աշխատակիցների՝ աշխատավարձերի վճարման պահանջով անցկացվող բողոքի ցույցերին: Այն ժամանակ Գորիկ Հակոբյանի հայտարարությունն արժանացավ բուռն արձագանքի, բոլորն արձանագրեցին, որ վերջապես մի անգամ բարձրաստիճան պաշտոնյայի, այն էլ՝ ԱԱԾ պետի շուրթերից հնչել է ճշմարտությունը: Ավելին, բոլորն արձանագրեցին նաև, որ, երբ այդ կարգի ճշմարտությունը հնչում է ԱԱԾ պետի կողմից, նշանակում է, որ իրավիճակը լուրջ, չափազանց լուրջ է:

Գորիկ Հակոբյանն այդպիսով, ըստ էության, հրապարակավ զգուշացնում էր իշխանությանը, որ մարդիկ չեն վստահում իշխանություններին:

Դրանից անցել է մի քանի ամիս, բայց Հայաստանում ոչինչ չի փոխվել, պետական կառավարման համակարգը մնացել է նույնը, նույն արատավոր արժեքների կրողը, գրեթե բոլոր ոլորտներում կոռուպցիան հասնում է հսկայական մակարդակի…

Այսինքն՝ մարդիկ այսօր ավելի շատ չեն վստահում իշխանություններին, քան հուլիսին, երբ այդ մասին ահազանգում էր Գորիկ Հակոբյանը, դեկտեմբերին ավելի շատ չեն վստահելու իշխանություններին, քան այսօր, երբ իշխանություններին չեն վստահում այն աստիճանի, որ չեն հավատում ԱԱԾ-ի կողմից վտանգավոր, չափազանց վտանգավոր հանցավոր խմբավորման բացահայտմանը: Չեն հավատում, որ պետության անվտանգությունն ապահովելու գործառույթ ունեցող կառույցը կանխել է իսկապես հրեշավոր հանցագործություններ: Չեն հավատում, որովհետեւ այդ նույն կառույցը տարիներ շարունակ եւ շատ հաճախ զբաղվել է ոչ թե իր գործառույթներով, այլ իշխանությանն անհաճո անձանց գաղտնալսելով, այս կամ այն գործարարին «տանիք կանգնելով», կամ բիզնես հարաբերություններ պարզաբանելով:

Չեն հավատում, որովհետև չեն հավատում ոչ միայն՝ ԱԱԾ-ին, այլ նաև՝ Գյուղատնտեսությանը կամ Սոցապնախարարությանը, կառավարությանն ու Ազգային ժողովին ամբողջությամբ, չեն հավատում նախագահին, արդարադատության ողջ համակարգին ու Սահմանադրական դատարանին… մարդիկ դադարել են հավատալ պետությանը: Որովհետև իշխանությունը պետությանը շատ հաճախ նույնացրել է իր հետ, որովհետեւ շարմազանովները հայտարարել են, որ ամեն ինչ որոշվում է Մելիք-Ադամյանում, որովհետեւ ՀՀԿ-ի կրծքանշանը դարձել է անթույլատրելիության անցատոմս:

Թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այն իրավիճակը, որում հասարակությունը չի հավատում բոլորին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, երբ վերջինս ահաբեկչական խմբավորում է վնասազերծել, ով՝ ով, բայց Գորիկ Հակոբյանը շատ լավ գիտի:

Իսկ դա պետության համար պակաս վտանգավոր չէ, քան անգամ ամենաուժգին ահաբեկչական ակտը: Բայց, ի տարբերություն ահաբեկչական խմբավորման, հասարակության հավատի ու վստահության կորստի «կազմակերպիչներին» ԱԱԾ-ն չի կարող վնասազերծել: Քանի որ այդ դեպքում Հայաստանը կմնա առանց պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ առանց ԱԱԾ-ի: Այս «ահաբեկչության» դեմ Հայաստանն անզոր է, որովհետև անվտանգության մարմինները չեն կարող վնասազերծել ու հասարակությունից մեկուսացնել բոլոր նրանց, ում անվտանգությունն ապահովում են առաջին հերթին՝ ի հաշիվ պետության ու հասարակության»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում