Սերբիան պատրաստվում է Եվրամիություն մտնելու բանակցությունների սկսմանը դեկտեմբերի կեսերին, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին ասել է Սերբիայի բանակցային խմբի ղեկավար Տահյա Միշչևիչը:
«Սերբիայի և Եվրամիության բանակցային հարթակի առաջին գլուխները կարող են բացվել արդեն 2-3 շաբաթից: Դա տեղի է ունենում մի կողմից ԵՄ անդամ երկրների միջկառավարական ժողովի, մյուս կողմից՝ թեկնածու երկրի միջպետական կոնֆերանսի շրջանակներում` Եվրախորհրդի, ընդհանուր հարցերով խորհրդի կամ Արտաքին հարաբերությունների խորհրդի Բրյուսելում հանդիպման ընթացքում »,- ասել է Միշչևիչը: