Thursday, 28 03 2024
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»

Ալիևի վախն ու Երևանի ռիսկերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է միջնորդ լինել թուրք-ռուսական հակամարտությունը կարգավորելու համար: Բաքուն ակնհայտորեն ցանկանում է իր դիվիդենտները քաղել ռուս-թուրքական հակամարտությունից: Ըստ էության, սա, իհարկե կարող է նաև տագնապից բխել և Ադրբեջանն ըստ էության, կարող է բավական հիմնավոր վախ ունենալ, որ ռուս-թուրքական հակամարտությունը կբերի Բաքվի համար ճնշումների մեծացման, եթե շարունակվի: Այսինքն, Անկարան կարող է ստիպել Ալիևին այսպես ասած, իր կրտսեր եղբայրությունն անել, իսկ Ռուսաստանն էլ կարող է ստիել «դավաճանել»:

Այսինքն, Բաքուն այսպիսով կհայտնվի կամ-կամ-ի առաջ, կամ Թուրքիայի կողմն անցնել, կամ Ռուսաստանի: Եվ, սա, իհարկե Ալիևի համար հղի է իսկապես ծանր հետևանքներով, եթե նկատի առնենք, որ Արևմուտքի հետ Բաքվի հարաբերությունները լարված են վաղուց: Եվ ահա, Ալիևը փորձում է միջնորդ դառնալ, զոհ չդառնալու համար: Բաքվից եկած այս հայտարարության ֆոնին առավել ակտուալ է դառնում Հայաստանի հարցը: Հայաստանն էլ այն պետությունն է, որին սպառնում է ռուս-թուրքական կոնֆլիկտը: Իհարկե, միանշանակ չէ ամեն ինչ, և Հայաստանը կարող է նաև զգալիորեն օգտվել, սակայն այն դեպքում միայն, եթե վարի ինքնուրույն քաղաքականություն; Բանն այն է, որ ռուսական վարքի դեռևս ոչ պաշտոնական, սակայն մի շարք հատկանշական դրսևորումներ ռիսկեր են առաջացնում առ այն, որ Մոսկվան Հայաստանը կարող է դիտարկել Թուրքիային պատժելու գործիք: Թեև, արդեն նաև պաշտոնական դրսևորումներ կան: Պետդումայում է մի օրինագիծ, որով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Եթե Հայաստանը դառնում է գործիք, ապա այստեղ խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ կօգտվի ռուս-թուրքական կոնֆլիկտից: Սակայն, եթե Հայաստանն այստեղ ունակ է ինքնուրույն դերակատարման, ապա այստեղ, իհարկե հեռանկարներն, իսկապես առկա են: Ողջ խնդիրն ինքնուրույնությունն է:

Ռուս-թուրքական կոնֆլիկտն ինքնին Հայաստանի համար անկառավարելի գործընթաց է և այստեղ, իհարկե, Երևանն ազդեցություն ունենալ չի կարող որևէ դեպքում: Եթե հայ-թուրքական հարաբերություն լիներ, ապա իհարկե, Երևանը պետք է առաջինը լիներ միջնորդություն առաջարկելու առումով: Սակայն զրկված է դրա հնարավորությունից: Այս պայմաններում խնդիրը դառնում է կոնֆլիկտի ռիսկերի կառավարումը և ինքնուրույնությունը Հայաստանի համար հենց այս տեսանկյունից է կենսականորեն անհրաժեշտ գործոն, այլապես ռուս-թուրքական կոնֆլիկտի ռիսկերը կառավարելն անհնար է լինելու: Իսկ կոնֆլիկտն ինքնին վտանգավոր է դառնալու այդ դեպքում, քանի որ ռիսկերի կառավարելիության պարագայում այդ կոնֆլիկտը Հայաստանի համար նպաստավոր հանգամանք է, անգամ ինքնին Հայաստանի ազդեցությունից դուրս գտնվելու պայմաններում: Իրավիճակն այս տեսանկյունից քիչ թե շատ հուսադրող է, նկատի ունենալով այն, որ Երևանն առայժմ զգուշավորություն է պահպանում իր արձագանքներում և չի հայտնվել Ռուսաստանի «կրտսեր եղբոր» դերում: Հատկապես, երբ Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի համար այդ դերից, Հայաստանի համար չափազանց մեծ սխալ կլինի ՌԴ «կրտսերի» դերում հայտնվելը: Մինչդեռ, Ռուսաստանում Հայաստանն այդ դերում տեսնելու տրամադրություններ նկատվում են, ինչը մեղմ ասած մտահոգիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում