Chanel ֆրանսիական նորաձևության տոնը ներկայացրել է Once and Forever (Մի օր և Հավերժ) մինի ֆիլմի առաջին թրեյլերը` նվիրված ընկերության հիմնադիր Կոկո Շանելին: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Կարճամետրաժ ֆիլմում Սթյուարթը երկու դեր է կատարել` մարմնավորելով նորաձևության տան ապագա հիմնադրին երիտասարդության շրջանում և Կոկո Շանելի դերակատար դերասանուհուն:
Ֆիլմի ռեժիսոր է դարձել Chanel-ի ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը, նկարահանումները տեղի են ունեցել Լյուք Բեսոնի ստուդիայում: Դիզայները նաև սցենարի հեղինակն է: