Թուրքական կործանիչի կողմից կործանված ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպը չի նպաստում Սիրիայի ճգնաժամի խաղաղ լուծմանը, սակայն կարող է այն բարդացնել: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Սթաֆան դե Միսթուրան, գրում է Reuters-ը:
«Դա հաստատ չի օգնել… փոխարենը հավանականություն կա, որ կբարդացնի»,- ասել է նա: