Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանի փակումը մեծապես կլուծի ահաբեկչության խնդիրը Սիրիայում։ Այդ մասին Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նա (Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ) առաջարկել է կոնկրետ միջոցներ ընդունել՝ փակելու համար Թուրքիայի ու Սիրիայի սահմանը։ Մենք ակտիվորեն աջակցում ենք այդ նախաձեռնությանը և բաց ենք գործնական քայլերը համաձայնեցնելու համար՝ բնականաբար նաև փոխգործակցելով Սիրիայի կառավարության հետ»,- ասել է Լավրովը։