Իտալական «Ֆիորենտինա»-ի հարձակվող Նիկոլա Կալինիչը հետաքրքրել է Լոնդոնի «Չելսի»-ին, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
27-ամյա խորվաթի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «ազնվականներ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Գործարքը կարող է կատարվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մոտակա օրերին կողմերը կսկսեն բանակցություններ վարել:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ լրանում է 2018 թվականին: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կալինիչը մասնակցել է 15 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ: