Կատալոնական «Բարսելոնա»-ն չի պատրաստվում վաճառել թիմի չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի տրանսֆերը, հաղորդում է Skysports.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չիլիի ազգային հավաքականի դարպասապահը դժգոհում է իր կարգավիճակից և ցանկանում է հանդես գալ նաև Չեմպիոնների լիգայում:
«Բրավոյի տրանսֆերը չի վաճառվում և մենք չենք պատրաստվում դիտարկել իր հասցեին ստացված առաջարկները: Նա համարվում է մեր ակումբի աստղերից մեկը»,- հայտարարել է «կապտանռնագույններ»-ի մարզական տնօրեն Արիեդո Բրայդան: