Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի` «Տոտենհեմ»-ի դեմ խաղից առաջ հայտարարել է, որ թիմի դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի առաջիկա հանդիպումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ թիմի ֆուտբոլիստներ Ջոն Տերին և Ռամիրեսը վնասվածքներ են ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Մաքաբի»-ի դեմ հանդիպման ընթացքում, և, ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես բաց կթողնեն «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպումը:
«Կուրտուան մարզվում է թիմի հետ, սակայն նա դեռ չի կարող մասնակցել «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:
Նշենք նաև, որ Կուրտուան վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերին: