Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը կարծում է, որ «արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ի զորու է պայքարել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար, տեղեկացնում է Marca-ն:
«Բեյլին ճանաչում եմ, երբ նա դեռ 14 տարեկան էր: Գարեթի գլխավոր խնդիրն իր տրանսֆերային արժեքն է: Բացի այդ, նա «Ռեալ»-ում հանդես է գալիս ոչ իր հարազատ դիրքում:
Եթե ցանկանում եք տեսնել Բեյլի փայլուն խաղը, ապա նրան խաղադաշտ դուրս բերեք իր հարազատ ամպլուայում: Բեյլը կարող է պայքարել Մեսսիի հետ «Ոսկե Գնդակ»-ի համար»,- հայտարարել է Տոշակը: