Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում արգենտինացին իտալական «Ռոմա»-ի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
Մեսսիի օգտին քվեարկել են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում գրանցված օգտատերերի 33%-ը: Երկրորդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն (27%):