Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածք է ստացել, տեղեկացնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի` «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստի բուժզննման արդյունքներից պարզ է դարձել, որ վերջինս բաց կթողնի մոտ 3 շաբաթ:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի երիտասարդ և տաղանդավոր պաշտպանն իր վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղի ընթացքում: