Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ թիմի դարպասապահ Ջո Հարթը կարող է բաց թողնել շուրջ 10 օր, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «քաղաքաբնակներ»-ի հիմնական դարպասապահը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ հանդիպման ընթացքում:
«Ջոն մկանային վնասվածք ունի: Դժվար է ասել, թե նա քանի օր կբացակայի, սակայն կարծում եմ, որ Հարթը բաց կթողնի մոտ 2 շաբաթ»,- հայտարարել է Պելեգրինին: